tert.am: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի անվտանգության աշխատակիցներից մեկի մոտ կորոնավիրուս է հաստատվել։ Այս մասին տեղեկացնում է 168․am-ը։
ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը հերքեց լուրը՝ ասելով, որ դա իրականությանը չի համապատասխանում։
Նույն աղբյուրի փոխանցմամբ, կորոնավիրուս է հաստատվել նաև վարչապետի աշխատակազմի կադրերի վարչության աշխատակիցներից մեկի մոտ։ Մանե Գևորգյանն ասաց, որ աշխատակիցները թեստավորվել են։
«Անձը, որի մոտ կասկածվում է կորոնավիրուս, թեստավորվել է, սպասում ենք պատասխանին։ Իսկ վարչապետն իր թեստավորման մասին մշտապես տեղեկացնում է, վերջին օրերին նա թեստ չի հանձնել»,- ասաց Մանե Գևորգյանը։