ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից ստացված տվյալների համաձայն՝ Սևանա լճի մակարդակը 2020 թվականի մայիսի 11-ի դրությամբ գտնվում է 1900 մետր, 66 սանտիմետր բարձրության վրա: Նույն աղբյուրի հավաստմամբ՝ գրանցված նիշը 3 սանտիմետրով բարձր է նախորդ տարվա նույն օրվա նիշից:
Այս տարվա հունվարի 9-ից մինչեւ մայիսի 11-ն ընկած ժամանակահատվածում Արփա-Սեւան թունելային ջրատարով Սևանա լիճ է տեղափոխվել 78 միլիոն 497 հազար խորանարդ մետր ջուր: Սևան թափվող գետերում դիտվել է ջրի ելքերի մեծացում:
Արգիճի գետի ջրի ելքը մայիսի 11-ի առավոտյան կազմել է 34, Մասրիկի ելքը՝ 15,6, Գավառագետի ելքը՝ 14,9 խորանարդ մետր վայրկյան: Սևան թափվող գետերն առայժմ հեռու են իրենց վտանգավոր ելքերից, տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից: