armtimes.com: Հայաստանում COVID-19-ի դեմ պայքարում սահմանափակումների մեղմացման հետ մեկտեղ հնարավոր է՝ սահմանվեն նոր կանոններ. տնից դուրս գալիս դիմակ կրելը կարող է պարտադիր դառնալ։
Տեղեկությունը հաստատեց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գեւորգյանը։ Նրա խոսքով՝ տնից դուրս գալիս պարտադիր դիմակ կրելու հարցը այս պահին քննարկումների փուլում է։
Նա հավելյալ տեղեկատվություն չնշեց՝ ավելացնելով, որ վերջնական որոշում դեռեւս չկա. դիմակ կրելու պարտադրանք սահմանելուց առաջ պետք է նաեւ հաշվի առնել՝ արդյո՞ք հնարավոր է դա ապահովել։