armenpress.am: Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին կոչ է անում վերադառնալ քաղաքական բովանդակային դաշտ:
Այս մասին Մակունցն ասաց մայիսի 12-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում:
«Կոչ եմ անում իմ հարգելի գործընկերոջը վերադառնալ քաղաքական բովանդակային դաշտ, և Ազգային ժողովի աշխատանքները վերադարձնենք բովանդակային փուլ»,- ասաց Մակունցը:
Անդրադառնալով մայիսի 8-ին Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպին` Մակունցը հույս հայտնեց, որ ԼՀԿ-ն կանի հետևություններ, և ԱԺ աշխատանքները կվերադառնան բնականոն բովանդակային դաշտ: