Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը 4,131,207 է, վարակից մահացել է 281,027 մարդ, ապաքինվել՝ 1,455,059-ը։
Վարակվածների թվով առաջին տեղում է ԱՄՆ-ն։ Այստեղ կա վարակի 1,176 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը 1,348,485 է։ Մահացել է ևս 31 մարդ, ընդհանուր մահերի թիվը 80,068 է։ Մինչ այս պահն ԱՄՆ-ում ապաքինվել է 238,081 մարդ։
Վարակվածների թվով երկրորդ տեղում է Իսպանիան։ Այստեղ կա վարակի 1,880 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը 264,663 է։ Մահվան նոր դեպքերը 143-ն են, ընդհանուր առմամբ մահացել է 26,621 մարդ։ Իսպանիայում մինչ այս պահը կորոնավիրուսից բուժվել է 176,439 մարդ։
Կորոնավիրուսով վարակվածների թվով երրորդ տեղում է Իտալիան։ Իտալիայում մինչ այս պահը գրանցվել է վարակի 218,268 դեպք, մահացել է 30,395 մարդ, ապաքինվել՝ 103,031-ը։
Աբյուրը՝ worldometers.info: