Թուրքիայում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 3739-ի |tert.am|

tert.am: Թուրքիայում վերջին օրվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 50 մարդ, մահվան դեպքերի ընդհանուր թիվը հասել է 3739-ի: Այս մասին տեղեկացնում է թուրքական NTV հեռուստաընկերության կայքը՝ հղում տալով երկրի Առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջային։

Նախարարը տեղեկացրել է, որ օրվա ընթացքում Թուրքիայում անցկացվել է կորոնավիրուսի 35 605 թեստավորում, գրանցվել է վարակման 1546 նոր դեպք: Վարակման դեպքերի ընդհանուր թիվը երկրում հասել է 137 115-ի, վարակվածներից  89 480-ը առողջացել և դուրս է գրվել հիվանդանոցներից:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով