Եռատոնը պարտավորեցնում է ավելի նվիրումով մասնակցել Հայաստանն ու Արցախը հզորացնելու գործին. նախագահ Սարգսյանը շնորհավորել է Արայիկ Հարությունյանին

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Արցախի Հանրապետության ընտրված նախագահ Արայիկ Հարությունյանի հետ:

Նախագահ Սարգսյանը շնորհավորել է Արայիկ Հարությունյանին Շուշիի ազատագրման և Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի կազմավորման 28-րդ տարեդարձի, Հաղթանակի ու խաղաղության տոնի առթիվ:

Նախագահի խոսքերով՝ այսօրվա մարտահրավերների պայմաններում մայիսյան եռատոնը պարտավորեցնում է ավելի ակտիվորեն ու նվիրումով մասնակցել Հայաստանն ու Արցախը հզորացնելու և զարգացնելու գործին:

Հայաստանի նախագահը հաջողություններ է մաղթել Արցախի ընտրված նախագահին և վստահություն հայտնել, որ նա իր ողջ ուժն ու եռանդը կշարունակի ծառայեցնել Արցախի անվտանգության ու զարգացման ապահովմանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով