Հայաստանի Հանրապետության աստիճանաշնորհման համակարգի 27 ամյա պատմության մեջ մեկ անձ եղել է 126 ատենախոսությունների ղեկավար/խորհրդատու, իսկ մեկ այլ անձ 254 ատենախոսությունների ընդդիմախոս: Սրանք ռեկորդային թվեր են։
Այսպիսի գրառում է արել բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանը եւ հավելել, որ բացառված չէ՝ ամբողջ աշխարհում ռեկորդային լինի: