pastinfo.am: Մեր ռազմավարական գործընկեր երկրի կազմակերպությունը համընդհանուր ճգնաժամի և էներգակիրների շուկայի փլուզման պարագայում, կարծում ենք, պետք է այլ մոտեցում ցուցաբերի։ Մենք կփորձենք մեր գործընկերների հետ խոսել։ Այս մասին այսօր ԱԺ-ում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով գազի գնի խնդրին։
Նա նշեց, որ Եվրասիական տնտեսական միության օրակարգում ամենակարևոր խնդիրներից մեկն էներգետիկ ընդհանուր շուկայի ձևավորումն է։
«Գազի գնի հետ կապված, իհարկե, մտահոգություններ ունենք։ «Գազպրոմի» մեր գործընկերները ցանկանում են տնտեսապես ավելի մրցունակ դարձնել «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը, սա մեզ համար հասկանալի ու ընդունելի ձգտում է, քանի որ խողովակով գազը հասնում է բաժանորդին և եթե խողովակը չսպասարկվի , ապա 1-2 տարուց խողովակը շարքից դուրս կգա և գազը չի հասնի բաժանորդին, իսկ այս խողովակի լինելու համար ընկերությունը պետք է պատշաճ շահույթ ունենա ու, ըստ այդմ, սպասարկի ենթակառուցվածքը»,-ասաց վարչապետը։