ՊԵԿ-ը Կենտրոնական բանկի հետ քննարկում է վիրտուալ ՀԴՄ-ի ներդրման գաղափարը․ Փաշայան |armtimes.com|

armtimes.com: Պետական եկամուտների կոմիտեն Կենտրոնական բանկի հետ քննարկում է վիրտուալ ՀԴՄ-ի ներդրման գաղափարը։ Այս մասին այսօր ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում ասաց ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը։

«Դա նոր համակարգ է, որն արդեն իսկ ստեղծվել է ՊԵԿ-ում։ Հիմա սպասում ենք, որպեսզի բիզնեսն ընդառաջ գա ու ինտեգրվի այդ համակարգին։ Սա հնարավորություն է տալու էլեկտրոնային ծառայություններ մատուցող, հեռախոսի միջոցով պատվերներ ստացող կազմակերպություններին տրամադրել էլեկտրոնային ՀԴՄ-ներ»,- նշեց ՊԵԿ փոխնախագահը։

Նրա խոսքով՝ էլեկտրոնային ՀԴՄ տրամադրելիս տեղեկատվությունն օնլայն եղանակով փոխանցվում է ՊԵԿ-ին։

Փաշայանն ասաց նաեւ, որ կորոնավիրուսի տարածման կանխարգելման համար՝ շարունակվելու են ավտոմատացման եւ թվայնացման մասով աշխատանքները։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով