hetq.am: Վատիկանում Հայաստանի արտակարգ և լիազոր նախկին դեսպան Միքայել Մինասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու հարցով դատարանն այսօր հեռացել է խորհրդակցական սենյակ։ Այս մասին գրում է «Հետք»-ը:
Ըստ աղբյուրի, հետախուզման մեջ գտվող Մինասյանի նկատմամբ կալանք խափանման միջոց ընտրելու միջնորդությունը Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունը դատարան էր ներկայացնել շուրջ մեկուկես ամիս առաջ՝ մարտի 23-ին։ Այն քննել է դատավոր Արտուշ Գաբրիելյանը: Որոշումը կհրապարակի վաղը՝ մայիսի 6-ին։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: