Այսօր Սևանը 2 սմ-ով ավելի է և 30 միլիոն խորանարդով ավելի քիչ ջուր է վերցված, քան նախորդ տարի. Էրիկ Գրիգորյան |shantnews.am|

shantnews.am: ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում զրուցել է մի շարք խնդիրների մասին:

«Երբ կա ռիսկի վերաբերյալ տեղեկություն և կա Սևանի հետ կապված զգայունության խնդիր, մարդիկ խուսափում են: Մենք և Առողջապահության նախարարությունը ասել ենք, որ որևէ խնդիր չկա, իսկ ծանծաղուտներում լողալը տարվա որևէ եղանակին ցանկալի չէ»:

Էրիկ Գրիգորյանը նշել է, որ այսօր Սևանը 2 սմ-ով ավելի է և 30 միլիոն խորանարդով ավելի քիչ ջուր է վերցված, քան նախորդ տարի:

Շրջակա միջավայրի նախարարը նշեց, որ մի շարք տնտեսվարողներ իրականացրել են մարքման աշխատանքներ:

Նրա խոսքերով՝ վերջին 10 տարվա ընթացքում ֆոսֆորի պարունակությունն անշեղորեն աճում է:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով