Թուրքիա․ 1 օրում վարակվել է 1614 մարդ, առողջացել՝ 5015-ը |ermenihaber.am|

ermenihaber.am:  Մայիսի 4-ի երեկոյան Թուրքիայի առողջապահության նախարարի հայտարարծ վերջին տվյալների համաձայն` երկրում մինչ օրս գրանցված վարակման դեպքերը թիվը կազմում է 127.659, որից 68.166-ն արդեն առողջացել է։

Երկրում կորոնավիրուսի վերջին վիճակագրությունն այսպիսի տեսք ունի․ 24 ժամում նոր դեպքերի թիվն ավելացել է 1614-ով։ Նույն ժամանակամիջոցում արվել է 35.771 թեստավորում։ Դրանց ընդհանուր թիվը հասել է 1․171․138-ի։

Մահացությունների թիվն ավելացել է 64-ով՝ կազմելով 3․461։

1384 հիվանդ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, իսկ ապաքինվածների թիվն ավելացել է 5.015-ով։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով