armtimes.com: Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրի դատավոր Կարեն Ֆարխոյանը ստացել է «5-րդ ալիք»-ի սեփականատեր Արմեն Թավադյանի եւ Ռոբերտ Քոչարյանի աջակից Վարուժան Մկրտչյանի վերաբերյալ քրեական գործը:
Այս մասին հարցին ի պատասխան տեղեկացրին դատավորի աշխատակազմից:
Քրեական գործը ընդունվել է վարույթ, դատական նիստ դեռեւս նշանակված չէ:
Ապրիլի 15-ին Երեւան քաղաքի դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանը, որին ի սկզբանե մակագրված էր այդ գործը, որոշել էր այն փոխանցել դատավոր Կարեն Ֆարխոյանին, քանի որ նրա վարույթում է գտնվում Արմեն Թավադյանի վերաբերյալ մեկ այլ քրեական գործ: Այդ գործով Արմեն Թավադյանը մեղադրվում է որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ խուլիգանության համար:
Թավադյանի ու Մկրտչյանի վերաբերյալ գործը առնչվում է Մարտի 1-ի գործին:
Մանրամասները՝ armtimes.com-ում