Թուրքիայում վերջին մեկ օրվա ընթացքում կատարվել է կորոնավիրուսի 36․318 թեստ, գրանցվել է վարակման 983 նոր դեպք: Այս մասին տեղեկացնում է թուրքական NTV հեռուստաընկերության կայքը` հղում տալով երկրի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջային:
Օրվա ընթացքում Թուրքիայում կորոնավիրուսից մահացել է 78 մարդ, առողջացել`4451-ը: Երկրում անցկացված թեստերի ընդհանուր թիվը հասել է 1․111․366-ի, վարակման դեպքերի թիվը 124․375 է, մահվան դեպքերի թիվը հասել է 3336-ի:
Թուրքիայում վարակված մարդկանցից 58․259-ը առողջացել և դուրս է գրվել հիվանդանոցներից: