Սիրիական Հասեքում ռուս-թուրքական համատեղ պարեկություն են իրականացրել: Այս մասին հայտնում է RT-ն՝ հղում տալով Հակամարտող կողմերի Պատերազմող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնին:
«Շարունակվում է 2019-ի հոկտեմբերի 22-ին ընդունված ռուս-թուրքական փոխըմբռնման հուշագրի դրույթների իրականացումը: Տեղի է ունեցել ռուս-թուրքական հերթական համատեղ պարեկությունը հետևյալ երթուղով. Հասեքե նահանգում՝ Դելավի-Քարա-Ջիլիքա-Էլ Ֆիրդաուս-Աքքա-Շամսիա-Աքքա-Էլ Ֆիրդաուս-Ջիլիքա-Դելավի-Քարա»,- նշվում է Կենտրոնի հաղորդագրությունում:
ТАСС-ի հաղորդմամբ՝ ռուսական ռազմական ոստիկանության ստորաբաժանումները պարեկություն են իրականացրել Հալեպի նահանգի 3 երթուղով, իսկ մեկով՝ Հասեքե նահանգում: