armtimes.com: ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում շարունակվում է Անի Սամսոնյանի՝ հանցագործության մասին հաղորդման նախաքննությունը:
Այս մասին հայտնեց Քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնակատար Ռիմա Եգանյանը՝ հավելելով, որ տուժողը հրաժարվել է ներկայանալ հարցաքննության, ինչի հետեւանքով մի շարք քննչական գործողություններ հնարավոր չի եղել իրականացնել:
Անի Սամսոնյանը նաեւ երեկ էր հայտնել, որ Դատախազություն է հաղորդում ներկայացրել՝ օգտատիրոջ կողմից ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի նկատմամբ բռնության կոչեր հնչեցնելու համար։