Թուրքիայում 1 օրում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 2․936 նոր դեպք |ermenihaber.am|

ermenihaber.am: Թուրքիայում ապրիլի 29-ի դրությամբ կորոնավիրուսից (Covid-19) մահացել է 89 մարդ։ Այս մասին «Twitter» միկրոբլոգի իր պաշտոնական էջում հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան։

Գրառման մեջ նախարարը նշել է, որ 1 օրվա ընթացքում անցկացված 43․498 թեստերի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 2․936 նոր դեպք։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է վարակակիրների մահվան 89 դեպք, ապաքինվել է 5․231 մարդ։

Ըստ պաշտոնական տվյալների` Թուրքիայում մինչ օրս համավարակից ապաքինվել է ընդհանուր առմամբ 44․022 հիվանդ, իսկ 1․574 հիվանդ էլ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

Այսպիսով, վերջին տվյալների համաձայն՝ Թուրքիայում ընդհանուր առմամաբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 117.589 հաստատված դեպք և մահվան 3․081 դեպք։ Կատարված թեստավորումների թիվը հասել է 991․613-ի։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով