Ստամբուլի քաղաքապետ․ «Ստամբուլում մահացություններն այս տարի աճել են 30-35%-ով» |ermenihaber.am|

ermenihaber.am:  Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցությունից ընտրված Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն թուրքական «Halk TV» հեռուստաալիքի եթերում մասնակցել է կորոնավիրուսի թեմայով քննարկումներին։

Անդրադառնալով քաղաքում մահացությունների թվի աճի վերաբերյալ խոսակցություններին՝ Իմամօղլուն ասել է․ «Երբ նայում ենք մահացության վիճակագրությանը, այս տարի նախորդ 2-3 տարիների համեմատությամբ 30-35 տոկոսով ավել մահեր են գրանցվում»։ Քաղաքապետը, սակայն դժվարացել է ասել, թե այդ ավել մահացությունների որ մասն է պայմանավորված կորոնավիրուսով, քանի որ վիճակագրության մեջ առանձին չի նշվում դա։

Իմամօղլուն միայն նշել է, որ վերջին 1 ամսում օրական մահացությունների թիվը նախորդ տարիների նույն ժամանակահատվածի համեմատ 80-90-ով, իսկ երբեմն նաև 100-ով ավել են լինում։  

Նա նաև նշել է, որ այս թվերի կապակցությամբ քաղաքապետարանն արդեն զգուշացնող գրություններ է ուղարկել նահանգապետարան և առողջապահության նախարարություն։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով