«Ոսկե ծիրանը» նոյեմբերի 1-8-ը կանցկացվի

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը 2020-ին կանցկացվի նոյեմբերի 1-8-ը, հայտնում են փառատոնի ֆեյսբուքյան էջից՝ հավելելով, որ այլ սցենարներ ևս կան, սակայն այս պահին հաստատված է նոյեմբերի 1-8 ժամկետը։

«Փառատոնի թիմն այս օրերին ձեռնպահ մնաց հապշտապ հայտարարություններ անելուց՝ կապված հուլիսի 12-19-­ը «Ոսկե ծիրան»-ի անցկացման հետ, քանի որ թե՛ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, թե՛ իր բազմաթիվ հայաստանյան և օտարերկրյա գործընկերների, թե՛ գործընկեր փառատոների հետ քննարկվում էին տարբեր սցենարներ՝ առցանց փառատոնից մինչև հետաձգում հաջորդ տարի»,- ասվում է գրառման մեջ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով