Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը կարող են առհասարակ չկայանալ, եթե կորոնավիրուսի դեմ հակամիջոց չգտնվի մինչև մյուս տարի:
Այս մասին հայտնել է խաղերի կազմկոմիտեն: Կազմկոմիտեն հայտնել է, որ խաղերը երկրորդ անգամ չեն հետաձգվի, այլ պարզապես կչեղարկվեն:
Մարտի 24-ին հայտնի դարձավ, որ Տոկիոյի 32-րդ ամառային օլիմպիական խաղերը հետաձգվել են: ՄՕԿի նախագահ Թոմաս Բախը և Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հեռախոսազրույց են ունեցել, և վարչապետի առաջարկից հետո Բախն իր համաձայնությունն է տվել խաղերը մեկ տարով հետաձգելուն: Օլիմպիական խաղերը կպահպանեն իրենց անվանումը` Տոկիո-2020: Դրանք կմեկնարկեն 2021 թվականի հուլիսի 23-ին և կեզրափակվեն օգոստոսի 8-ին: