Թուրքիայում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 2900-ի |ermenihaber.am|

ermenihaber.am: Ապրիլի 27-ի երեկոյան ամփոփված տվյալների համաձայն՝ Թուրքիայում նոր տեսակի կորոնավիրուսից մահացել է 95 մարդ։ Այս մասին Twitter միկրոբլոգի իր պաշտոնական էջում հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան։

Գրառման մեջ նախարարը նշել է, որ 24 ժամվա ընթացքում իրականացված 20․143 թեստերի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 2․131 նոր դեպք։ Նույն ժամանակահատվածում ապաքինվել է ևս 4651 մարդ։

Ընդհանուր առմամբ Թուրքիայում համավարակից ապաքինվել է 33․791 հիվանդ, իսկ 1․736 հիվանդ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

Այսպիսով, ըստ վերջին տվյալների, Թուրքիայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 112․261 հաստատված դեպք և մահվան 2․900 դեպք։ Ընդհանուր առմամբ կատարված թեստավորումների թիվը հասել է 918․885-ի։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով