Քարաթափում Ջերմուկ-Վայք ավտոճանապարհին․ Փրկարարները սահմանազատել են ավտոճանապարհը․ ԱԻՆ

Ապրիլի 27-ին, ժամը 05:37-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջերմուկ քաղաք տանող  ավտոճանապարհին՝ «Չարքանդ» կոչվող տարածքում, տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ճանապարհը դարձել է երկկողմանի փակ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ քարաթափումը տեղի է ունեցել Ջերմուկ-Վայք ավտոճանապարհի 11-րդ կմ-ին. տարբեր մեծության քարեր (մոտ 30 խմ) թափվել են ավտոճանապարհի երթևեկելի հատված, ճանապարհը դարձնելով միակողմանի երթևեկելի:

Փրկարարները սահմանազատել են ավտոճանապարհը և հեռացրել են մանր քարերը. ավտոճանապարհը միակողմանի երթևեկելի է:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով