Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 2,940,993-ի

Ըստ վերջին տվյալների՝ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 2,940,993-ի։ Վարակից մահացել է 203,822 մարդ, ապաքինվել՝ 842,082-ը։

Վարակվածների թվով առաջին տեղում շարունակվում է մնալ ԱՄՆ-ն։ Այստեղ գրանցվել է վարակի նոր  245 դեպք, վարակվածների ընդհանուր թիվը 960,896 է։ Մահվան դեպքերն ավելացել են 9-ով, մահացածների ընդհանուր թիվը 54,265 է։ Վարակից ապաքինվել է 118,162 մարդ։ 

Վարակվածների թվով երկրորդ տեղում է Իսպանիան։ Այստեղ կորոնավիրուսով վարակված է ընդհանուր առմամբ 223,759 մարդ։ Վարակից մահացել է 22,902 հոգի, ապաքինվել՝ 95,708-ը։

Վարակվածների թվով երրորդ տեղում է Իտալիան։ Իտալիայում կա 195,351 վարակված, մինչ այս պահը մահացել է 26,384 մարդ, ապաքինվել՝ 63,120-ը։

 

Աղբյուրը՝ worldometers.info:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով