Արարատի մարզի ջրային տարածքներում, Հրազդանի կիրճում ստուգայցից հետո ձկնորսական ցանցեր են առգրավվել

ՀՀ Արարատի մարզի ջրային տարածքներում եւ Երեւան քաղաքի Հրազդանի կիրճում իրականացրած հերթական ստուգայցի արդյունքում Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն առգրավվել են 14 կախովի ձկնորսական ցանց («էկրաններ»)։

Ինչպես հայտնում են Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնից, ՀՀ Արարատի մարզի Ռանչպար գյուղի հարակից տարածքում արձանագրվել է որսագողության դեպք՝ առգրավվել է երկփողանի որսորդական հրացան։

Վերոհիշյալ փաստերով կիրականացվեն վարչական վարույթներ, իրավախախտներն օրենքով սահմանված կարգով կենթարկվեն պատասխանատվության, իսկ ստուգայցերը շարունակվում են։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով