Իրաքից Հայաստան է վերադարձել ՀՀ 21 քաղաքացի. ինքնաթիռը վայրէջք է կատարել առանձնացված սանիտարակարանտինային կանգառում

Իրաքում ՀՀ դեսպանության և Իրաքի ԱԳՆ հետ սերտ համագործակցությամբ, Իրաքյան Քուրդիստանի ինքնավարության կառավարության հովանավորությամբ, ապրիլի 24-ին իրականացվել է Երևան-Էրբիլ-Երևան հատուկ չվերթը: Հայաստան է եկել Իրաքից հայրենիք վերադառնալու ցանկություն հայտնած ՀՀ 21 քաղաքացի: Նույն չվերթով Էրբիլ է տեղափոխել Իրաքի 125 քաղաքացի։

Այս մասին տեղեկացնում է Իրաքում ՀՀ դեսպանությունն ու նշում, որ ինքնաթիռը վայրէջք է կատարել հատուկ առանձնացված սանիտարակարանտինային կանգառում: Ժամանողներն անցել են ջերմաչափում, արտաքին զննում՝ այնուհետև մեկուսացվել:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով