factor.am: ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելելու համար պարետատնից թույլատրություն է ստացել: Այս մասին ասաց ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը:
«Համաձայնեցված է եղել, իրենք են դիմել»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանն այսօր հարգանքի տուրք է մատուցել Մեծ եղեռնի զոհերի հիշատակին՝ ծաղկեպսակ դրել հուշակոթողին և ծաղիկներ՝ անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ: