Հայաստանի Հանրապետության շրջանների զգալի մասում ապրիլի 25-26-ին, 28-ի ցերեկը, 29-ի ցերեկը սպասվում են տեղումներ, առանձին վայրերում հնարավոր է ամպրոպ և կարկուտ: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ պաշտոնական կայքէջից։
Ապրիլի 25-ին լեռնային շրջաններում տեղումները կլինեն ձյան տեսքով: Ապրիլի 27-ին, 28-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Երևան քաղաքում՝ապրիլի 25-26-ին, 28-ի ցերեկը, 29-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-17 մ/վ։ Ապրիլի 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: