Ուկրաինայում կարանտինի ժամկետը երկարաձգվել է |armenpress.am|

armenpress.am: Ուկրաինայի կառավարությունը հավանության է արժանացրել մի նախագիծ, ըստ որի մինչև 2020 թվականի մայիսի 11-ը երկարաձգվում է կարանատինի ժամկետը, սակայն որոշ մեղմացումներով: «Ուկրինֆորմ»-ը տեղեկացնում է, որ որոշումը կայացվել է ապրիլի 22-ին կայացած կառավարության նիստում:

Կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում Ուկրաինայում մարտի 12-ին մտցվել է կարանտինային ռեժիմ:  Փակվել են կրթական հաստատությունները, առևտրի կետերը: Գործում են մթերային խանութները, դեղատները, բենզալցակայանները, բանկերը: Դադարեցվել է մետրոյի աշխատանքը Կիևում, Խարկովում և Դնեպրում: Արգելվում են միջքաղաքային, միջմարզային ավտոմոբիլային, երկաթուղային հաղորդակցությունները:

Ուկրաինայում կորոնավիրուսով վարակվծաների թիվը կազմում է 6 հազար 592 մարդ, մահացածներինը՝ 174:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով