Սերժ Սարգսյանի եւ մյուսների գործով վաղվա դատական նիստը համաճարակով պայմանավորված՝ չի կայանա

Սերժ Սարգսյանի եւ մյուսների գործով վաղը՝ ապրիլի 23-ին, նշանակված դատական նիստը չի կայանա: Այս մասին տեղեկացնում է Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը․

« Հարգելի՛ ընկերներ, լրագրողներ,

Պայմանավորված Հայաստանի Հանրապետությունում շարունակվող համաճարակային իրավիճակով՝ միջնորդություն եմ ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ ապրիլի 23-ին՝ ժամը 15:00-ին, ՀՀ երրորդ Նախագահ Սերժ Ազատի Սարգսյանի մասնակցությամբ կայանալիք դատական նիստը հետաձգելու խնդրանքով, որը և բավարարվել է:

Հաջորդ դատական նիստի օրվա և ժամի մասին կտեղեկացնենք լրացուցիչ:

Սերժ Սարգսյանի պաշտպանական թիմ»։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով