Առաջիկայում կհայտարարվեն Լոռու մարզի համար կենսական նշանակության ճանապարհահատվածների վերականգնման շինաշխատանքների մրցույթները:
Ընդունվել է ՀՀ եւ Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև կնքված «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի երկրորդ լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը: Այս մասին տեղեկացնում է Լոռու մարզպետարանի լրատվական ծառայությունը:
Ծրագրի շրջանակներում այս տարի Լոռու մարզում կհիմնանորոգվեն՝
Մ6-Եղեգնուտ-Դեբեդ ճանապարհը, որի ընդհանուր երկարությունը 7 կմ է և անցնում է Եղեգնուտ և Դեբեդ գյուղերով‚ ինչպես նաև՝ Տ-5-32-Կաթնաջուր 4.6 կմ ճանապարհը, որն ընդգրկում է Կաթնաջուր համայնքը: