«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը վարչության նիստ է հրավիրել |armenpress.am|

armenpress.am: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը վարչության նիստ է հրավիրել։ Նիստն ընթանում է փակ ձևաչափով, մասնակցում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Կուսակցությունում վարչության նիստի գումարման և օրակարգի մասին տեղյակ են միայն վարչության անդամները։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն է։ Վարչության անդամ են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ու այլ պաշտոնյաներ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով