Ժխտված արդարությունը չի կարող խնդրի լուծում լինել. Մնացականյանը` Հայոց ցեղասպանության ճանաչման մասին |armenpress.am|

armenpress.am: Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը շարունակում է մնալ Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգի կարևոր նպատակներից մեկը։ Այս մասին ապրիլի 21-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։

«Ժխտված արդարությունը չի կարող այս խնդրի լուծում լինել։ 105 տարի առաջ հայ ժողովուրդը հայտնվեց մեն–մենակ ոճրագործների հետ։ Ենթադրվում էր, որ հայ ժողովուրդը պետք է վերանար, բայց այսօր նա հաղթած է, որովհետև գոյություն ունի, ծաղկում է, հաջողած է, ունի իր պետականությունն ու սփյուռքը։ Բայց ժխտված արդարությունը շարունակում է մնալ վերք ու լուրջ մարտահրավեր։ Այդ առումով հայ ժողովուրդը շարունակելու է պայքարել»,- ասաց Մնացականյանը։

Նախարարը նշեց, որ Հայոց ցեղասպանության ճանաչումն, ամենից բացի, նաև կանխարգելման քայլ է, որովհետև անպատիժ ոճիրը կարող է կրկնվել։

«Սա է ճանաչման ամենակարևոր պատգամը։ Սա շարունակելու է մնալ մեր կարևոր նպատակներից մեկը»,- նշեց արտգործնախարարը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով