ermenihaber.am: Թուրքիայի բանակը նոր ռազմաբազա է հիմնել Սիրիայի Իդլիբ նահանգի հարավում գտնվող Ջեբել Զավիյե շրջանում։
Չնայած Իդլիբի հարցի շուրջ Մոսկվայում Ռուսաստանի և Թուրքիայի միջև ձեռք բերված համաձայնագրին և հաստատված հրադադարին, Իդլիբում շարունակվում են զորաշարժերը:
Թուրքիայի զինված ուժերը հայտարարել են, որ նոր ռազմաբազա են հիմնել Իդլիբի Բասսամիս գյուղաքաղաքում։ Թուրքական զինուժը հայատարարել է, որ այդ շրջան է ուղարկվել զրահամեքենաներով բեռնված ավտոշարասյուն։
Բացի այդ, թուրքական բանակը հետախուզական անօդաչու թռչող սարքեր է կիրառել Իդլիբի և Հալեպի շրջակայքում։