armtimes.com: ՀՀ վարչապետի ուղիղ միացման ապահովման խմբի պատասխանատու, Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական հարցերով տնօրեն Վարդան Հակոբյանն ազատվել է աշխատանքից։
Այս մասին հայտնեց Հանրային հեռուստաընկերության հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանատու Տիգրան Դանիելյանը: «Վարդան Հակոբյանն ազատման դիմում էր գրել, իսկ տնօրենն այն ստորագրել է»,- ասաց նա:
Հիշեցնենք՝ Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը քիչ առաջ պաշտոնական հայտարարություն էր արել, որով տեղեկացրեց, որ աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել: