Սիրիայից ՀՀ տեղափոխված մեր հայրենակիցների գրեթե 85 տոկոսը վարձով է բնակվում. ՀՀ սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար |armtimes.com|

armtimes.com: Սիրիայից Հայաստան տեղափոխված մեր հայրենակիցների գրեթե 85 տոկոսը վարձով է բնակվում, ինչն իրենց եկամուտների համար մեծ բեռ է։ Այս մասին այսօր ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում ասաց սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը՝ անդրադառնալով հարցին, թե համաճարակով պայմանավորված՝ կա՞ արդյոք սիրիահայերին աջակցելու ծրագիր, քանի որ նրանց մեծ մասն արհեստավոր է, հիմա չեն աշխատում եւ բնակվարձի խնդիր ունեն։

«Մարդիկ, որոնք չեն աշխատում, բայց ստիպված են վճարել իրենց վարձը, կանգնած են խնդրի առաջ։ Այս պահին չկա նման ծրագիր, սակայն մենք փորձում ենք ձեւ գտնել, ինչ-որ ծրագիր առաջարկել մեր Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը, որը մի կողմից խտրական չի լինի, մյուս կողմից կկարողանա պահել այս յուրահատուկ պահանջը»,- ասաց Սինանյանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով