Ֆելիքս Ցոլակյանի հրամանով կորոնավիրուսի դեմ պայքարում աշխատանքներ կատարած ծառայողները կպարգևատրվեն |armenpress.am|

armenpress.am: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի հանձնարարությամբ և հրամանով նոր տիպի կորոնավիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված աշխատանքներ իրականացրած բոլոր ծառայողները կպարգևատրվեն։

Այս մասին մամուլի ասուլիսին ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը։

«Բոլոր այն աշխատակիցները, որոնք կորոնավիրուսի տարածման պայքարում ցուցաբերել են նախաձեռնողականություն, կատարել են իրենց գործառույթներից ավելի աշխատանք, ովքեր երբեմն ծառայել են առանց հանգստի, պարտադիր պարգևատրվելու են։ Արդեն պարգևատրվել են բուժվարչության և թիկունքի նյութատեխնիկական ապահովման վարչության ծառայությունների աշխատակիցները։ Առաջիկայում դարձյալ կունենանք պարգևատրված աշխատակիցներ»,- նշեց Հարությունյանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով