armenpress.am: ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբղջությամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Բաբկեն Թունյանի և Արտակ Մանուկյանի ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է էներգետիկայի բնագավառում արտադրություն իրականացնողների իրական բաժնետերերի վերաբերյալ տեղեկատվությունը դարձնել թափանցիկ՝ ըստ էության բացահայտելով իրական սեփականատերերին:
«Էներգետիկայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը ԱԺ նիստում ստացավ 103 «կողմ» ձայն: