Համոզվեցի, որ իմ որոշումը՝ գալ հանձնաժողովի նիստին, ամբողջովին արդարացվեց. Ս. Սարգսյանի մասնակցությամբ նիստն ավարտվեց |armtimes.com|

armtimes.com: Սերժ Սարգսյանի մասնակցությամբ Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստը ավարտվեց: Այն տեւեց 5 ժամ: Նախ սենյակից դուրս եկան հանձնաժողովի անդամները, իսկ ապա նաեւ Սերժ Սարգսյանը: 

Լրագրողների հարցերին, թե ի՛նչ հարցեր էին հիմնականում տալիս իրեն, Սարգսյանը պատասխանեց. «Ես խնդրում եմ ինձ ուշադիր լսել եւ չընդհատել: Ես համոզվեցի, որ իմ որոշումը՝ գալ հանձնաժողովի նիստին, ամբողջովին արդարացվեց: Նիստը ընթացել է շատ նորմալ պայմաններում, փոխադարձ հարգանքի մթնոլորտում եւ ես շատ ուրախ եմ, որ կարողացել եմ նաեւ լրացուցիչ տեղեկություններ հայտնել ապրիլյան ռազմական գործողությունների մասին: Ցավոք սրտի, ես հնարավորություն չունեմ պատասխանելու ձեզնից յուրաքանչյուրի հարցին»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով