ԱԺ-ն քննարկեց մեկանգամյա օգտագործման պոլիէթիլենային տոպրակների վաճառքն արգելելու օրինագիծը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկեց մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային պարկերի և տոպրակների իրացումն արգելող օրինագիծը, որում կատարվել է լրացում: Նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը:

Նախարարը հիշեցրեց, որ նախագիծը մեկանգամյա օգտագործման պլաստիկե տոպարկների մասին է:

«Առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում կառավարության կողմից ներկայացվել է լրացուցիչ առաջարկ, որպեսզի այս կարգավորումը տարածվի նաև շրջիկ առևտրի կետերի նկատմամբ: Դա առաջին ընթերցմամբ քննարկման նախագծում չկար»,-ասաց Գրիգորյանը:

Այսպիսով նախածով առաջարկվում է 2022 թվականի հունվարի 1-ից առևտրի օբյեկտներում և առևտրի իրականացման վայրերում, այդ թվում՝ շրջիկ առևտրի կետերում արգելել մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային պարկերի և տոպրակների` բացառությամբ կշռափաթեթավորման և երկրորդային հումքից արտադրվածը, վաճառքը և իրացումը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով