Կառավարության որոշմամբ ընդլայնվեց 8-րդ և 9-րդ միձոցառումների շրջանակը։
Ընտանիքը 9-րդ միջոցառման շահառու կհանդիսա նաև այն դեպքում, երբ գրանցված աշխատանք ունեցող ծնողը 2020 թ. մարտի 12-ի դրությամբ գտնվել է մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում։
8-րդ միջոցառման շահառու կհանդիսանան նաև հետևյալ ոլորտներում ներգրավված քաղաքացիները և անհատ ձեռնարկատերերը.
- ցամաքային տրանսպորտի գործունեություն (երթուղային տրանսպորտ)
- նախադպրոցական կրթություն (մասնավոր մանկապարտեզներ)
- սպորտի բնագավառում գործունեություն (սպորտային ակումբներ, լողավազաններ)
- զվարճությունների և հանգստի կազմակերպման այլ գործունեություն։