Թուրքիայում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 1518-ի |ermenihaber.am|

ermenihaber.am: Թուրքիայում ապրիլի 15-ի դրությամբ կորոնավիրուսից (Covid-19) մահացել է 115 մարդ։ Այս մասին «Twitter» միկրոբլոգի իր պաշտոնական էջում հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան։

Նախարարը նշել է, որ 24 ժամվա ընթացքում անցկացված 34․090 թեստերի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 4․281 նոր դեպք։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է վարակակիրների մահվան 115 դեպք։ Նույն ժամանակահատվածում ապաքինվել է ևս 511 մարդ։

Թուրքիայում, ըստ պաշտոնական տվյալների, մինչև այսօր համավարակից ապաքինվել է ընդհանուր առմամբ 5․674 հիվանդ։ 1․820 հիվանդ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

Այսպիսով, վերջին տվյալների համաձայն, Թուրքիայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 69.392 հաստատված դեպք և մահվան 1518 դեպք։ Կատարված թեստավորումների թիվը հասել է 477․716-ի։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով