<dishantnews.am: v class=”news_text”>
Չինաստանի իշխանությունները հավանություն են տվել SARS-CoV-2-ի դեմ երեք պատվաստանյութերի կլինիկական փորձարկումներին, ասել է Չինաստանի գիտության և տեխնիկայի նախարարության գիտատեխնիկական զարգացման վարչության պետ Ու Յուանբինը, հայտնում է РИА Новости-ն:
Նա նշել է, որ առաջինը հաստատվել է ակադեմիկոս Չեն Վեյի թիմի կողմից ստեղծված ադենովիրուսային վեկտորի վրա հիմնված դեղամիջոցը: Անցյալ շաբաթ գիտնականները սկսել են կամավորների հավաքագրում՝ թեստերի երկրորդ փուլի համար: Ըստ Յուանբինի՝ դա կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութն է, որը հասել է այդ փուլ:
Բացի այդ, Չինաստանի գիտությունների ակադեմիայի և Ուհանի բիո-դեղամիջոցների ինստիտուտի ներքո գործող վարակաբանության ինստիտուտը, ինչպես նաև պեկինյան Sinovac Research & Development Co. ընկերությունը ստացել են պատվաստանյութի կլինիկական փորձարկումներ անցկացնելու թույլտվություն: