Զոհրաբ Մնացականյանը աջակցություն է հայտնել կիպրացի եղբայրական ժողովրդին՝ համավարակի տարածման դեմ մղվող պայքարում

Ապրիլի 15-ին հայկական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը Կիպրոսի ԱԳ նախարար Նիկոս Խրիստոդուլիդեսի հետ։

Գործընկերները մտքեր են փոխանակել նոր տիպի կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շրջանակներում ձեռնարկվող քայլերի շուրջ։ Նախարար Մնացականյանը ՀՀ կառավարության անունից իր զորակցությունն ու աջակցությունն է հայտնել կիպրացի եղբայրական ժողովրդին՝ համավարակի տարածման դեմ մղվող պայքարում:

Առանձնահատուկ ընդգծելով միջազգային համագործակցության և փոխօգնության ամրապնդման դերը գլոբալ մարտահրավերների հասցեագրման գործում՝ Հայաստանի և Կիպրոսի ԱԳ նախարարներն շեշտետել են Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ հարթակի կարևորությունը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով