ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ 24 ժամով կարգելվի «Աթենք», «Ծիրան մարկետ» և «Էն-Էլ-Էս» ՍՊԸ-ների գործունեությունը: Որոշումը հիմնված է ապրիլի 9-ին և 13-ին ՀՀ առողջապահական և տեսչական մարմին կողմից իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունների վրա:
Տնտեսվարողի գործունեությունն արգելվում է տեղեկացման պահից: Այն ապահովելու է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը:
Վերահսկողությունն իրականացնելու է ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանը: