Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության ընթացքում` մինչև մայիսի 14-ը, Ճանապարհային ոստիկանությունը որոշ ծառայություններ կիրականացնի առցանց եղանակով: Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։
«Տեղեկացնենք, որ ցանկում նշված ծառայություններից զատ Ճանապարհային ոստիկանությունն այլ գործարքներ չի իրականացնի»,- նշված է հաղորդագրության մեջ: