armtimes.com: Ծանրամարտի Եվրոպայի 2020թ. առաջնությունը 2-րդ անգամ հետաձգվել է եւ կկայանա ոչ թե ամռանը, այլ աշնանը: Այս մասին հայտնում է ТАСС լրատվական գործակալությունը: Ծանրամարտի Եվրոպայի ֆեդերացիան նման որոշում է կայացրել մրցավայրում՝ Մոսկվայում, կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի պատճառով: Ռուսաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Մաքսիմ Ագապիտովը նշել է, որ իր կարծիքով ամենահարմար տարբերակը հոկտեմբերն է:
«Բոլորը հասկանում են, որ այս իրավիճակում բոլոր երկրները փակ են, բոլորին հավաքելու հնարավորություն չկա: Մոկսվան նույնպես փակ է, եւ պարզ է, որ իրավիճակը մոտ ժամանակներս չի փոխվի»,- ասել է Ագապիտովը:
Ի սկզանե ծանրամարտի Եվրոպայի 2020թ. առաջնությունը նշանակված էր ապրիլի 4-12-ը: Կորոնավիրուսի տարածման պատճառով հետաձգվեց հունիսի 13-21-ը:
Առավել մանրամասն՝ armtimes.com-ում