shantnews.am։ Իսրայելը հրթիռային հարված է հասցրել սիրիական Հոմս նահանգի T4 ռազմական աերոդրոմին։ Այս մասին հայտնում է SANA գործակալությունը։
Ռազմական աղբյուրի փոխանցմամբ՝ սիրիական հակաօդային պաշտպանության համակարգերը կարողացել են ոչնչացնել 2 հրթիռ, սակայն մնացածը հասել են թիրախին։ Զոհվել է 1 զինծառայող, ևս մի քանիսը վնասվածքներ են ստացել։ Հարվածի հետևանքով վնասվել են զինամթերքի պահեստն ու ևս մի քանի շինություններ։
Դրանից բացի՝ օբյեկտի տարածքում հզոր պայթյուններ են որոտացել, որոնց պատճառը հայտնի չէ։ Դրանց հաջորդել է հրդեհը։