«Հին Երևան» ծրագրի իրականացմանն առնչվող հարցեր քննարկեցինք ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի եւ Քաղշինպետկոմի ղեկավարության մասնակցությամբ տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ:
Կարծում եմ՝ քաղաքի ամենակենտրոնում երկար տարիներ շինհրապարակի վերածված այս տարածքը հնարավարինս արագ պետք է բարեկարգել ու հանձնել շահագործման:
Այսօր արծարծեցինք նախագծի ամբողջական փաթեթի վերամշակմանն ու դրա հեռանկարային հաստատմանը վերաբերող մի շարք հարցեր: