ՀՀ քաղաքացիներին հորդորում ենք իրենց խնդիրների մասին առաջնահերթ կապ հաստատել ՌԴ-ում ՀՀ դեսպանության ու ՌԴ տարածքում գործող ՀՀ հյուպատոսությունների հետ

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«ՌԴ-ում գտնվող և նոր տիպի կորոնավիրուսուսի տարածման հետևանքով բարդ իրավիճակում հայտնված ՀՀ քաղաքացիներին հորդորում ենք իրենց խնդիրների մասին առաջնահերթ կապ հաստատել ՌԴ-ում ՀՀ դեսպանության ու ՌԴ տարածքում գործող ՀՀ հյուպատոսությունների հետ։

Միևնույն ժամանակ նշենք, որ որոշ քաղաքացիներ դիմում են ՀՀ տարբեր մարմիններ՝ ներկայացնելով ոչ ամբողջական տեղեկատվություն, այդ թվում՝ առկա հարցերի և դրանց կարգավորման հրատապության մասին, ինչն իր հերթին լրացուցիչ բարդություններ է առաջացնում բարձրաձայնվող խնդիրների համապարփակ գնահատման և հնարավորության սահմաններում հասցեագրման հարցում։

Հայտնում ենք նաև, որ ՌԴ-ում ՀՀ դեսպանությունն ու հյուպատոսությունները ձեռնարկում են բոլոր հնարավոր միջոցները՝ քաղաքացիներին օժանդակելու և հնարավորության սահմաններում աջակցություն ցուցաբերելու, այդ թվում նաև՝ առաջնահերթ կարիք ունեցող քաղաքացիներին հնարավոր կացարանով ապահովելու ուղղությամբ»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով